Քիչ անց՝ Երևանի ժամանակով 16․30-ին, կմեկնարկի Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ քննարկումների հիմնական թեմաներն են լինելու Թայվանը և Ուկրաինան։
«Հաղորդակցման ալիքները Չինաստանի նախագահի հետ հարկավոր է բաց պահել, քանի որ դրանք ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, որ ունի Միացյալ Նահանգները ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում», - մեկնաբանելով առաջիկա բանակցությունները` նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդականի խոսնակ Ջոն Քիրբին։
Այսօրվա հեռախոսազրույցը հինգերորդն է Բայդենի պաշտոնավարման մեկուկես տարիների ընթացքում։