Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Չինաստանի նախագահներն այս ամիս հեռախոսազրույց կունենան


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ մինչև հուլիսի վերջը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«Կարծում եմ` նախագահ Սիի հետ կխոսեմ առաջիկա տասն օրվա մեջ», - երեկ ասել է Բայդենը։

Վաշինգտոնը Պեկինին համարում է իր ռազմավարական մրցակիցը և գտնում, որ բարձր մակարդակի շփումներն առանցքային դեր են խաղում կայունության ապահովման գործում։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է, որ աջակցություն չցուցաբերի Մոսկվային։

Ակնկալվող հեռախոսազրույցը կարող է նաև մեծ նշանակություն ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների համար, քանի որ Բայդենը դիտարկում է չինական ապրանքների վրա նախկին նախագահ Թրամփի ժամանակ դրված մաքսատուրքերը վերանայելու հնարավորությունը։ Խոսքը հարյուր միլիարդավոր դոլարների մասին է: Դա նաև կօգնի ԱՄՆ-ի ներսում իջեցնել սղաճը։

XS
SM
MD
LG