«Առաջիկա շաբաթներին Իրանում մեկնարկելու է հետազոտական միջուկային ռեակտորի շինարարությունը», - այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին՝ նշելով, որ աշխատանքներն իրագործվելու են առանց որևէ արտաքին օժանդակության։
«Հատուկ պետք է ընդգծել, որ այս ծրագիրը ամբողջությամբ իրանական է», - նշել է Էսլամին՝ տեղեկացնելով, որ հետազոտական ռեակտորը գտնվելու է Իսֆահան (Սպահան) քաղաքի հարևանությամբ։
«Ուրանի հարստացման ավարտից հետո մեր երկիրը պետք է ստանա նաև միջուկային վառելիքային շղթայի տեխնոլոգիան՝ միջուկային ոլորտում կրկնվող արդյունաբերական գործընթացների ողջ հաջորդականությունը», - հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը՝ նշելով, որ առայժմ Իրանի միջուկային ոլորտը գտնվում է «հետազոտական կիսաարդյունաբերական մակարդակի վրա»։