Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ուն․ «ԱՄՆ-ի հետ առճակատմանը մենք պատրաստ ենք»


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը նախօրերին մեկ անգամ ևս կոչ է արել Վաշինգտոնի և Սեուլի վարչակազմերին՝ զերծ մնալ Փհենյանի դեմ ուժային գործողություններից։

«Մենք լիովին պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ առճակատմանը։ Ինչ վերաբերում է Հարավային Կորային, ապա այդ երկրի Զինված ուժերը, հյուսիսի դեմ ուժային գործողությունների դեպքում, կարող են բախվել ոչնչացման իրական վտանգի հետ», - հայտարարել է Կիմ Չեն Ունը՝ Փհենյանում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում, որ նվիրված էր 1950-53 թվականներին թերակղզում ծավալված պատերազմի ավարտի 69-ամյակին։

«Եթե հարավկորեական վարչակազմին և ռազմական ավազակներին թվում է, թե իրենք, որոշակի մեթոդների կիրառմամբ, կարողանալու են մեզ կանխարգելիչ հարված հասցնել, ապա նրանք չարաչար սխալվում են», - հայտարարում էր Կիմը՝ հնարավոր հակամարտության դեպքում չբացառելով անգամ միջուկային զսպման մեխանիզմների կիրառումը։

XS
SM
MD
LG