Մատչելիության հղումներ

Վենդի Շերման․ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ցանկացած նոր փորձարկում կարժանանա համարժեք պատասխանի


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերման, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերման, արխիվ

Նման քայլին շատ հստակ և ազդեցիկ կարձագանքեն ոչ միայն ԱՄՆ-ը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը, կարծում է ԱՄՆ փոխպետքարտուղարը:

«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ցանկացած նոր փորձարկում կարժանանա միջազգային հանրության համարժեք պատասխանի», - Սեուլ այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

«Ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում կլինի և կարժանանա սրընթաց և հուժկու հակազդեցության։ Կարծում եմ, որ նման քայլին շատ հստակորեն և ազդեցիկ կերպով կարձագանքեն ոչ միայն Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Վենդի Շերմանի այս հայտարարությանը նախորդել են ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկուշաբթի օրը հնչեցրած բացահայտումները։Դրանց համաձայն՝ Յոնբյոնում գտնվող հյուսիսկորեական գլխավոր միջուկային օբյեկտում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG