Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է Մյանմայի խունտային՝ 4 ակտիվիստներին մահապատժի ենթարկելու համար


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Մյանմայի զինվորական խունտային՝ 4 ակտիվիստներին մահապատժի ենթարկելու համար։ Զինվորական իշխանությունը նրանց մեղադրել էր անցած տարի ռազմական հեղաշրջմանը հաջորդած բռնությունների համար։

2021-ի փետրվարին Մյանմայի զինվորականները հեղաշրջման միջոցով զավթել են իշխանությունը։ Հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու զինվորականների գործողությունների դեմ։ Ըստ իրավապաշտպանների՝ բախումների հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել։

Մահապատժի ենթարկված չորս ակտիվիստները, որոնցից մեկը նախկին պատգամավոր էր, հանդես էին գալիս զինվորական հեղաշրջման դեմ։

Մյանմայի պետական լրատվամիջոցները հուլիսի 25-ին հաստատեցին, որ նրանք մահապատժի են ենթարկվել, չնայած միջազգային հանրությունը խնդրում էր ներում շնորհել նրանց։

Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ բռնության այս դատապարտելի գործողությունը վկայում է ռեժիմի կողմից մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամբողջական անտեսման մասին։

Մոտավորապես 50 տարի Մյանմայում մահապատիժ չէր իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG