Ուկրաինական կողմը հաղորդում է, որ այսօր առավոտյան ռուսական ուժերը հարավում հրթիռակոծել են առափնյա լայն շերտը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Օդեսայից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զատոկա հանգստավայրի հրետակոծության հետևանքները։
«Առավոտ։ Սովորական գյուղ Զատոկա։ Մարդիկ հանգստանում են, ապրում։ Ո՛չ բազա, ո՛չ զորք։ Պարզապես Ռուսաստանի ահաբեկիչները ցանկացել են կրակել։ Ամեն ինչի համար պատասխան են տալու»,- գրել է Զելենսկին։
Նիկոլաևի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ հուլիսի 26-ի առավոտյան քաղաքի վրա 9 հրթիռ է արձակվել: Հրթիռակոծվել են ծովափնյա ենթակառուցվածքները և Նիկոլաևի կաթսայատունը։