Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարում երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացնելու համար, այսօրվա ճապազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Մայիսի 23-ին երկու երկրների ղեկավարները հրամանագիր են ստորագրել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին։