Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ՝ ստորագրելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով պայմանագիրը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Շոյգուն նախատեսում է նաև առանձնազրույց ունենալ թուրք պաշտոնակցի հետ։
Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են այսօր՝ առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում:
Անցած շաբաթ Կիևն ու Մոսկվան ստամբուլյան բանակցությունների ընթացքում այդ հարցով նախնական համաձայնություն են ձեռք բերել, մասնավորապես` պայմանավորվել են հրադադար հաստատել «աշխարհագրական սահմանների շրջանակներում» և ականազերծում իրականացնել երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։