Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, երեք երկրների միջև հարաբերությունների խորացման ու միջխորհրդարանական համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել եռակողմ ջանքերը պատերազմների ու հակամարտությունների ժամանակ խաղաղություն ապահովելու համար, ինչպես նաև ապահովագրել իրենց երկրներին աշխարհում ընթացող քաղաքական և տնտեսական ճգնաժամերից։