Թբիլիսում այսօր հանդիպել են Վրաստանի կաթողիկոս Իլյա երկրորդն ու Կովկասի մահմեդականների առաջնորդ ալլահշուքյուր Փաշազադեն։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև կրոնական և մշակութային կապերը։ Նշվել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև դարերի ընթացքում եղել է բարիդրացիական հարաբերություններ, և երկու ժողովուրդները ապրել են բարեկամաբար։
ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը նաև ներկա է գտնվել Վրաստանում Ադրբեջանի դեսպանը։