Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ


Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջատար թեկնածու Ռիշի Սունակը, արխիվ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջատար թեկնածու Ռիշի Սունակը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պահպանողականները վերջնական քվեարկությամբ ընտրել են վարչապետի երկու թեկնածուներին:

Առավել քվեներ է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նրա օգտին 137 ձայն է տրվել, երկրորդը՝ 113 ձայնով, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է: Առևտրային քաղաքականության հարցերով կրտսեր նախարար Փեննի Մորդոնտը 105 քվե է ստացել և դուրս է մնացել հետագա պայքարից:

Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների լիդերի և նոր վարչապետի անունը:

Քվեարկությանը կմասնակցեն պահպանողական կուսակցության անդամները, որոնց թիվը Բրիտանիայում հասնում է 200 հազարի: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին:

Հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին է հայտնել հրաժարական ներկայացնելու որոշման մասին:

XS
SM
MD
LG