Մատչելիության հղումներ

Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերը ԼՂ-ից. ԱԽ քարտուղար


Հայաստանը ամբողջովին դուրս է հանում իր զորքերը Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», - նշել է ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայումը պետք է անվտանգության երաշխիք լինի։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար իրական վտանգի ճանաչումը Ռուսաստանի կողմից, և խաղաղապահ ուժերը առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։

Դիտարկմանը, թե «Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ», Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավաստիացրել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից։

Նա հույս է հայտնել, որ «խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց»։

Առավել մանրամասն` այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG