Մատչելիության հղումներ

Բաքուն մտադիր է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Ալիևը՝ Մակրոնին


Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ նախագահ Էմանյուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Ադրբեջանի առաջնորդը գրել է՝ Բաքուն մտադիր է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Ադրբեջանը, վերջ դնելով իր տարածքների 30-ամյա օկուպացիային, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և խաղաղության պայմանագիր ստորագրել»,- ֆրանսիացի պաշտոնակցին հղած նամակում գրել է Իլհամ Ալիևը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան իր ներդրումը կունենա այդ պայմանագրի նախապատրաստման գործընթացում։

«Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա»,- ասված է նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG