Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնն այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ խուզարկություններ է իրականացնել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրիան Կանդուի բնակարանում և նրան պատկանող երեք այլ շինություններում։ Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման հոդվածով։
Հաղորդագրության համաձայն՝ Կանդուն չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է ձեռք բերել իրեն պատկանող բաժնետոմսերը և մոտ 41 հազար դոլարը, բացի այդ, նախկին պաշտոնյան պետք է հիմնավորի նաև 230 հազար դոլար արժողությամբ այլ ակտիվների և ունեցվածքի ծագումը։
Անդրիան Կանդուն Մոլդովայի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2019 թվականներին, մինչ այդ աշխատել է որպես փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար:
Մոլդովայի իրավապահները շաբաթներ առաջ մի շարք ծանր՝ այդ թվում կոռուպցիայի և հայրենիքի դավաճանության մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին։