Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահը՝ պետական դավաճանության կասկածանքով


Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոն, արխիվ
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Պետական դավաճանության կասկածանքով կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, տեղեկացնում է երկրի գլխավոր դատախազությունը:

Աղբյուրի համաձայն՝ այսօր առավոտյան Մոլդովայի իրավապահները խուզարկություններ են իրականացրեկ Դոդոնի բնակարանում և ավելի քան մեկ տասնյակ այլ շինություններում։

Անցած շաբաթ Մոլդովայի գլխավոր դատախազությունը Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցել, իրավապահները նրան կասկածում են մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ՝ որպես ապացույց ներկայացնելով 2019 թվականին նկարահանված գաղտնի տեսանյութը։ Այդ տեսանյութում մեծահարուստ քաղաքական գործիչը փորձում էր այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոդոնին փաթեթ հանձնել։ Դոդոնը չի վերցնում կապոցը, բայց խնդրում է փոխանցել ոմն «Կոստյայի»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլախոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիայի ստեղծման հարցը, որը կունենար սահմանադրական մեծամասնություն։

Պլախոտնյուկը համարվում է մոլդովական քաղաքականության «գորշ կարդինալը», նա հետախուզման մեջ է՝ որպես մեղադրյալ ներգրավված է ֆինանսական մեքենայությունների քրեական գործում:

XS
SM
MD
LG