Ազգային ժողովի խորհուրդը վաղը կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Առաջարկվում է նրանց մանդատից զրկել կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքով:
Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծ մասը հայտնվել են մանդատը կորցնելու վտանգի առաջ։ Այդ պատգամավորների թվում են, մասնավորապես, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Գևորգյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Ղազինյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը:
Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը Բարձր դատարանինն է։