Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը միացավ վարչապետի պաշտոնի պայքարին


Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը միացավ վարչապետի պաշտոնի համար սկսված նախընտրական մրցավազքին՝ այդպիսով թեկնածուների թիվը հասավ 11-ի։

Մինչ ԱԳ նախարար նշանակվելը Թրասը նախարարական պաշտոններ է զբաղեցրել մի շարք այլ գերատեսչություններում, այդ թվում՝ առևտրի, արդարադատության և գանձապետարանում։

Հուլիսի 11-ին միանալով պահպանողականների առաջնորդի ու վարչապետի համար սկսված պայքարին` Թրասն ասել է, որ կնվազեցնի հարկերը և կպահպանի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG