Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի վարչապետը հաստատում է, որ նախագահը հրաժարական կտա


Բողոքի ցույցեր Շրի Լանկայում, արխիվ
Բողոքի ցույցեր Շրի Լանկայում, արխիվ

Շրի Լանկայի վարչապետի գրասենյակը այսօր տեղեկացրել է, որ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան վարչապետին ասել է, որ հրաժարական կտա։ Խորհրդարանի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ նախագահը հրաժարական կտա գալիք չորեքշաբթի։ Այնուամենայնիվ, նախագահի կողմից ուղիղ խոսք չի եղել։

Հուլիսի 9-ին հազարավոր ցուցարարներ ներխուժել էին նախագահական նստավայր։ Շրի Լանկայում զանգվածային բողոքի ալիքի պատճառը յոթ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական ամենասուր ճգնաժամն է։ Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող Շրի Լանկայի տնտեսությանը։

Արտարժույթի սակավության պատճառով գրեթե դադարեցվել են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` պարենի, վառելիքի, դեղամիջոցների ներմուծումները։ Հունիսին սղաճը կազմել էր 54 տոկոս, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին կհասնի 70 տոկոսի։

XS
SM
MD
LG