Մատչելիության հղումներ

Bundesnetzagentur-ի ղեկավարի խոսքով` պարզ չէ, թե արդյոք կվերականգնվեն ռուսական գազի մատակարարումները


Գերմանիայի էներգետիկ կարգավորիչ ընկերության Bundesnetzagentur-ի ղեկավար Կլաուս Մյուլերը հայտնել է, որ, ինչպես ակնկալվում էր, այսօր առավոտից «Հյուսիսային հոսք1» գազատարով Գերմանիան գազ չի ստանում։

Նա ասել է, որ «Հյուսիսային հոսք1»-ը, ինչպես սովորաբար, տեղեկացրել է տեխնիկական աշխատանքների պատճառով գազամատակարարման դադարեցման մասին։

«Սակայն պարզ չէ, թե ինչ կլինի 10 օր անց, երբ ավարտվեն վերանորոգման աշխատանքները, ոչ մեկը չի կարող կանխատեսել», - «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է Կլաուս Մյուլերը։

Բայց Գերմանիան առանց գազ չի մնացել։ Նա ասել է, որ Նորվեգիայից գազ են ստանում Բելգիայում և Նիդեռլանդներում գտնվող սեղմված գազի տերմինալների միջոցով։

Ավելի վաղ «Գազպրոմը» 40 տոկոսով կրճատել էր «Հյուսիսային հոսք1» գազատարով Գերմանիային մատակարարող գազի ծավալները՝ պնդելով, որ պատճառը Կանադայում պահվող «Գազպրոմի» տուրբինն է։ Այն վերանորոգելու համար ուղարկվել էր Կանադա, բայց ընկել էր պատժամիջոցների տակ։ Գերմանիայի խնդրանքով Կանադայի կառավարությունը որոշել է բացառության կարգով պատժամիջոցներից հանել ու վերադարձնել «Գազպրոմի» տուրբինը։

XS
SM
MD
LG