Մատչելիության հղումներ

Շինզո Աբեի դեմ մահափորձ է կատարվել, վիճակը ծայրահեղ ծանր է


Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ։ Ըստ լրատվամիջոցների, նախկին վարչապետի փրկվելու շանսերը զրոյական են։

Ճապոնիայի նախկին վարչապետը վիրավորվել է Նարա քաղաքում՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս, ուղղաթիռով հիվանդանոց է տեղափոխվել «կենդանության նշաններ չունենալով», հայտնել էին փրկարար ծառայությունից։

Ճապոնիայի գործող վարչապետ Ֆումիո Կիշիդայի խոսքով՝ Աբեն ծայրահեղ ծանր վիճակում է, և բժիշկները «անում են ամեն հնարավորը»։

Նախկին վարչապետին ուղղաթիռով տեղափոխում են հիվանդանոց
Նախկին վարչապետին ուղղաթիռով տեղափոխում են հիվանդանոց

Սա հրազենային բռնության հազվագյուտ օրինակ էր Ճապոնիայում, որն ունի զենքի մասին կոշտ օրենքներ և այս տեսակ հանցագործությունների ցածր մակարդակ:

Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել է, որ 67-ամյա Աբեի վրա կրակել են տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում:

Իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են մի տղամարդու, ով կարծես կրակել է Աբեի վրա որսորդական հրացանով:

Աբեն քարոզարշավ էր իրականացնում խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին: Կանխատեսվում է, որ նրա կուսակցությունը վստահորեն հաղթանակ կտանի:

Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG