Մատչելիության հղումներ

Բելգիայում նախնական թույլտվություն են տվել Իրանի հետ բանտարկյալների փոխանակման պայմանագրին


Բելգիացի օրենսդիրները նախնական թույլտվություն են տվել Իրանի հետ բանտարկյալների փոխանակման պայմանագրին, որը կարող է ճանապարհ հարթել իրանցի դիվանագետի ազատ արձակման համար։ Վերջինս Բելգիայում ազատազրկման է դատապարտվել իրանցի վտարանդի ընդդիմադիրների խմբի վրա հարձակում նախապատրաստելու համար։

Փաստաթուղթը վերջնական հաստատվելու դեպքում կարող է ազատ արձակվել նաև փետրվարից իրանական բանտում գտնվող բելգիացի բուժաշխատողը, շվեդ-իրանցի ակադեմիկոս Ահմադռեզա Ջալալիին, որը դասավանդել է Բելգիայում և Իրանում մահապատժի է դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG