Ավստրիայում Իրանի դեսպանատան նախկին աշխատակիցներից մեկը Բելգիայում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ահաբեկչական հարձակում կազմակերպելու համար։ Սա իրանցի դիվանագետի դեմ առաջին դատավարությունն էր Եվրոպայում՝1979 թվականի իրանական հեղափոխությունից հետո։
49-ամյա Ասադոլլա Ասադին մեղավոր է ճանաչվել վտարանդի իրանցիների դեմ 2018-ին Ֆրանսիայում հարձակում կազմակերպելու մեջ։ Նա տարիներ շարունակ աշխատել է Վիեննայում, զբաղեցրել դեսպանատան քարտուղարի պաշտոնը, իրականում, սակայն, ըստ քննության, աշխատել է Իրանի հատուկ ծառայությունների համար։
Ծրագրվող հանցագործությունը բացահայտվել էր Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավապահների համատեղ գործողությամբ։