Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել հիդրոէլեկտրակայանների շինարարությունը


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազով
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազով

Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են կարճ ժամկետներում ավարտին հասցնել ադրբեջանաիրանական սահմանին երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Բաքվում՝ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

Ավելի քան 1,6 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու հիդրոհանգույցները թույլ կտան Ադրբեջանին և Իրանին համատեղ օգտագործել սահմանային Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսները։

XS
SM
MD
LG