Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով․ - «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։
Վերջին ամիսներին ադրբեջանական կողմը պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է հաղորդումները։