Մատչելիության հղումներ

Whirlpool-ը լքում է Ռուսաստանը և իր ակտիվները վաճառում թուրքական Arcelik-ին


Ամերիկյան Whirlpool Corporation ընկերությունը, որին պատկանում են Indesit և Hotpoint ապրանքանիշերը, նույնպես լքում է Ռուսաստանը և իր ակտիվները վաճառում թուրքական Arcelik-ին։

Whirlpool Corporation-ը Ռուսաստանում սառնարաններ և լվացքի մեքենաներ էր արտադրում Լիպեցկի երկու գործարաններում, սակայն մարտի սկզբին դադարեցրեց է աշխատանքը:

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ հայտարարել են երկրից հեռանալու, այնտեղ իրենց գործունեությունը դադարեցնելու կամ սահմանափակելու մասին։

XS
SM
MD
LG