Մատչելիության հղումներ

Ռուսաստանը լքած արևմտյան բրենդերին կարող են փոխարինել թուրքականները


Գերմանական Hugo Boss-ը մարտի 9-ից դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում
Գերմանական Hugo Boss-ը մարտի 9-ից դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում

«Անկարան և Մոսկվան բանակցությունների նոր փուլ են սկսում՝ նվիրված Ռուսաստանը լքած արևմտյան բրենդերը թուրքականներով փոխարինելու հարցին», - Hurriyet թերթի հետ զրույցում նշել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

«Մեր կանխատեսումներով՝ այս տարվա աշնանն արդեն Ռուսաստանի առևտրային սեկտորում շուրջ 3 միլիոն քառակուսի մետր թափուր տարածք կլինի։ Դա հավասարազոր է 420 ֆուտբոլային դաշտերի», - նշել է Մոսկալենկոն՝ հավելելով, որ այն թուրքական ընկերությունները, որոնք դեռ ներկայացված չեն Ռուսաստանում, առաջիկա ամիսներին հնարավորոթյուն կստանան ծանոթանալ երկրի լավագույն առևտրի կենտրոններին, այդ թվում՝ Մոսկվայում։

XS
SM
MD
LG