Լիտվան ենթարկվել է հուժկու հաքերային հարձակման։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով Կիբերանվտանգության ազգային ծառայության տրամադրած տվյալները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախ են դարձել նաև պետական կառույցների կողմից կիրառվող և մինչ օրս անվտանգ համարվող ներքին ցանցերը։ Հաքերային հարձակումը տեղի է ունեցել Կալինինգրադի մարզի հետ հաղորդակցության սահմանափակումների պատճառով Վիլնյուսի և Մոսկվայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին։