Մատչելիության հղումներ

Խաթիբզադե․ Միջուկային ծրագրի ճակատագիրը Վաշինգտոնի ձեռքում է


ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադե, արխիվ
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադե, արխիվ

«2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի ճակատագիրը կախված է Վաշինգտոնից», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն։

«Գնդակն այժմ ամերիկացիների դաշտում է», - ասել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ ընդգծելով, որ առանցքայինը Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացման հարցն է:

Խաթիբզադեն նաև հաստատել է, որ արդեն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներից մեկում բանակցությունների նոր փուլ կկայանա։ «Այդ բանակցություններն ուղղակի բնույթ չեն կրի և նվիրված կլինեն ոչ թե բուն միջուկային խնդրին, այլ պատժամիջոցների վերացմանը», - նշել է Խաթիբզադեն։

XS
SM
MD
LG