Մատչելիության հղումներ

Թեհրանը «քաղաքական և ապակառուցողական» է համարել ՄԱԳԱՏԵ-ի բանաձևը


Թեհրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստում Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ ընդունված բանաձևը։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը ընդունվել է 30 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Երեք երկրների ներկայացուցիչներ ձեռնպահ են մնացել։

Չորեքշաբթի երեկոյան կայացած քվեարկությանը անմիջապես հաջորդեց Իրանի դատապարտող արձագանքը։ Իրանի արտգործնախարարությունը ընդունված բանաձևը համարել է «քաղաքական, անօրինական և ապակառուցողական ակտ»։

«Հետևանքների պատասխանատվությունը կրում են նախաձեռնողները, իսկ Իրանի պատասխանը ուժեղ է և համարժեք»,- Թվիթերյան գրառմամբ՝ այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։

Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունները սկսեցին լարվել անցած շաբաթվանից, գործակալության հերթական զեկույցից հետո, որտեղ նշված է, որ վերջին ամիսներին Իրանը կտրուկ մեծացրել է ուրանի հարստացման ծավալները։ Նախօրեին Իրանը իր միջուկային կենտրոններից մեկից հեռացրեց ՄԱԳԱՏԵ-ի տեսչական տեսախցիկներից երկուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG