Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են ավարտական փուլ․ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար


Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից, այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը, որը Բաքու էր ժամանել Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու դեպի Եվրոպա ադրբեջանական էներգառեսուրսների ավելացման հարցը։

Էստոնական Postimees պարբերականի հետ զրույցում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գազի մատակարումների ավելացման շուրջ անցնող շաբաթ Բրյուսելը համաձայնության է հասել Իսրայելի և Եգիպտոսի հետ, խորացրել է համագործակցությունը Նորվեգիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են ավարտական փուլին։

Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ հաշվի առնելով ռուսական գազից հրաժարվելու պատճառով Եվրոպական շուկայում առաջացած բացը՝ Բաքուն մտադիր է ավելացնել կապույտ վառելիքի մատակարարումը դեպի Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով։

Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 2,6 մլրդ խմ գազ, ակնկալելով, որ 2022 թվականին այդ ծավալները կավելացնի 30 տոկոսով։ Մասնագետների համար, սակայն, հստակ չէ, թե ինչպես է Ադրբեջանը հասնելու արտահանման ծավալների ավելացման։

XS
SM
MD
LG