Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը. Լուգանսկի շրջվարչակազմի ղեկավար


Ուկրաինական բանակի զինծառայողները Սևերոդոնեցկի արտադրական գոտում, 20-ը հունիսի, 2022թ.
Ուկրաինական բանակի զինծառայողները Սևերոդոնեցկի արտադրական գոտում, 20-ը հունիսի, 2022թ.

Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն ուրբաթ առավոտյան գրել է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը։

«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել ջախջախված դիրքերում. զոհերի թիվն աճում է», - գրում է Գայդայը։

Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ Սևերոդոնեցկում, որը ռուսներն ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90 տոկոսը ավերվել կամ վնասվել է։

Բացի այդ, Գայդայը հայտնել է, որ ռուսները գրավել են նաև Նիկոլաևկա գյուղը՝ Լիսիչանսկի հարավ-արևմուտքում։

XS
SM
MD
LG