Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր այցելում է Ադրբեջան


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Թեհրանից կժամանի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Երեկ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրեց Լավրովի աշխատանքային այցի օրակարգը: Նրա խոսքով՝ Բաքվի հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի իրականացմանը և ռուս - ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Սա Լավրովի առաջի այցն է Բաքու փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած, ինչպես Բաքուն ու Մոսկվան էին ասում՝ «պատմական» այցից հետո: Ուկրաինայի վրա հարձակվելու նախօրեին Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ ստորագրել էր մի շարք համաձայնագրեր, որոնց համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերություններն արդեն դե յուրե հայտարարվում են դաշնակցային։

Ընդ որում, մինչև Լավրովի այցը Ադրբեջան՝ երեկ, պաշտոնական Մոսկվան հայտարարեց, թե թույլ չի տալու, որ արտաքին ուժերը, այսինքն՝ Միացյալ Նահանգները, խաթարեն Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունության վերականգնման Մոսկվայի ջանքերը։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG