Հարավային Օսիայի նորընտիր առաջնորդը ինքնահռչակ հանրապետության Ռուսաստանին միանալու հարցի շուրջ վաղը խորհրդակցություններ կանցկացնի Մոսկվայում։
Երկու շաբաթ առաջ Ալան Գագլոևը հետաձգել էր նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սթափ է որակել հանրաքվեն հետաձգելու Գագլոևի որոշումը։
«Հաշվի առնելով, որ Հարավային Օսիայի նախկին նախագահ Բիբլովի այս նախաձեռնությունը համաձայնեցված չէր մեզ հետ, կարծում ենք, որ հանրապետության նոր ղեկավարի՝ այդ որոշման գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը ոչ միայն սթափ էր, այլև համապատասխանում է մեր երկրների միջև հաստատված դաշնակցային հարաբերությունների ոգուն», - հայտարարել էր Զախարովան։