Մատչելիության հղումներ

Լոնդոնը բավարարել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ պահանջը


Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը բավարարել է գաղտնի փաստաթղթերի արտահոսքերի հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու ԱՄՆ պահանջը։

«Որոշումը կայացվել է հիմնվելով բրիտանական դատարանի վճռի վրա։ Դրանում դատարանը եզրակացրել է, որ Ասանժի արտահանձնումը չի կարող անարդար, բռնաճնշումներին միտված կամ գործող ընթացակարգերին հակասող համարվել», - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունն է մեջբերում Reuters գործակալությունը։

ԱՄՆ իշխանությունների կողմից Wikileaks-ի հիմնադրին ներկայացված մեղադրանքների թիվը հասնում է 18-ի։ Դրանց թվում է նաև լրտեսության մեղադրանքը։

Wikileaks-ի ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի որոշումը։ Բրիտանական օրենքների համաձայն նրանք դրա համար առավելագույնը 14 օր ունեն։

XS
SM
MD
LG