Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետը


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ըստ ծառայության, Հարությունյանն «օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, [...] թաքցրել են մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, Պաշտպանության նախարարությանն են մատակարարել ընդհանուր 523 մլն 89 հազար դրամին համարժեք 1 մլն 83 հազար ԱՄՆ դոլարի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են»։

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:

Արմեն Հարությունյանն այս տարվա փետրվարի վերջին ազատվեց ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Գոռ Նիկոյանը։

XS
SM
MD
LG