Մատչելիության հղումներ

ԵԽ Գլխավոր քարտուղարն այսօր ժամանում է Երևան


Այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կկայանա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը, ապա կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ։

XS
SM
MD
LG