Մատչելիության հղումներ

Արևմուտքը պետք է շուտ ավելացնի ծանր սպառազինության մատակարարումը Կիևին. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հաագայում ասուլիսի ժամանակ, 14-ը հունիսի, 2022թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հաագայում ասուլիսի ժամանակ, 14-ը հունիսի, 2022թ.

Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի առաջխաղացումը դանդաղեցնելու համար արևմտյան երկրները պետք է որքան հնարավոր է շուտ ավելացնեն ծանր սպառազինության մատակարարումը Կիևին։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասուլիսի ժամանակ Հաագայում, որտեղ հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 7 երկրների ղեկավարների հետ։

«Այո, Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն է պետք», - հաստատել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերը լիովին կախված են այդ մատակարարումներից։

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն արդեն ընդլայնում են ծանր սպառազինության մատակարարումները Կիև, և այսօր դրանց առաջնորդները կհանդիպեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու այդ աջակցության միջոցները:

XS
SM
MD
LG