Մատչելիության հղումներ

Բաքուն Արթուր Դավթյանի Արցախ այցը որակում է հայ - ադրբեջանական կարգավորումը «լրջորեն վնասող քայլ»


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը Արցախ գնահատել է որպես «երկու երկրների հարաբերությունների կարգավորումը լրջորեն վնասող քայլ»՝ ուղղված «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության դեմ»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հաղորդագրությունում պնդում է, թե հայկական կողմի «նման անպատասխանատու և սադրիչ քայլը» ցույց է տալիս, որ Երևանն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, և ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա:

Արթուր Դավթյանը երեկ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG