Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաթար կատարած այցի ընթացքում «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ, հանդես է եկել երկխոսության և բոլոր խնդիրները խաղաղ եղանակով լուծելու օգտին։

«Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ` աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկը չգիտի` ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը։ Իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների՝ երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծմանը»,- ասել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG