Մատչելիության հղումներ

Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսով զրուցելու է Պուտինի և Զելենսկու հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ հունիսի 12-ին, ասել է, որ գալիք շաբաթվա ընթացքում մտադիր է հեռախոսով զրուցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ:

Այդ մասին, ըստ Էրդողանի գրասենյակի, նախագահը խոսել է Վանի նահանգում երիտասարդության հետ հանդիպման ընթացքում:

Նա հայտնել է, որ ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ ուզում է քննարկել Ուկրաինայից ցորենի անվտանգ արտահանման խնդիրը, որը լուծելու համար պետք կլինի հատուկ միջանցք ապահովել:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ է, և մենք գիտենք, որ հենց այդ երկու երկրներից է արտահանվում գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը: Մեր շտեմարաններում կա մոտ 5 միլիոն տոննա հացահատիկ, մենք առանձնապես անհանգստացած չենք, բայց կցանկանայինք ավելացնել պաշարը», - նշել է Էրդողանը:

Նրա խոսքով, ապահով միջանցքով ցորենի արտահանումը կարևոր է նաև երրորդ երկրների համար:

«Բանակցությունները շարունակվում են, կզրուցենք Պուտինի և Զելենսկու հետ, կորոշենք հետագա անելիքը», - ասել է Էրդողանը:

XS
SM
MD
LG