Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ուկրաինական բանակը կարողացել է խափանել զավթիչների ծրագրերը Զապորոժիեի շրջանում»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժիեի շրջանում հանդիպում է զինծառայողներին, 5-ը հունիսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժիեի շրջանում հանդիպում է զինծառայողներին, 5-ը հունիսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե «դրական լուրեր» ունի Զապորոժիեի շրջանից: Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը կարողացել է ետ մղել ռուսների գրոհները:

Իր ավանդական կեսգիշերային տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում Խարկովի շրջանի ուղղությամբ և ազատագրում են տարածքները:

«Ռազմաճակատում իրավիճակի էական փոփոխություն չկա: Զավթիչների գլխավոր թիրախներն են մնում Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը և Դոնբասի մնացած ավանները: Մենք որոշ դրական հաղորդագրություններ ունենք Զապորոժիեի շրջանից, որտեղ հնարավոր է եղել խափանել զավթիչների ծրագրերը: Մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում դեպի Խարկովի շրջան և ազատագրում ենք մեր տարածքները, մենք շարունակում ենք դիմադրել Նիկոլաևի ուղղությամբ», - հաղորդել է Զելենսկին:

Ռուսաստանը փորձում է ամրապնդվել Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, որտեղ նրանց ենթարկվող տեղական լիդերները ծրագրում են «հանրաքվեներ» անցկացնել Ռուսաստանին միանալու համար:

XS
SM
MD
LG