Մատչելիության հղումներ

2020-ին քովիդի ժամանակ պետական ծախսերի արդյունավետությունը պարզելու համար քրգործ է հարուցվել


Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու՝ 2020-ին քովիդի ժամանակ պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել, թե ոչ։

Հաշվեքննիչ պալատն էր ուսումնասիրել ու որոշակի խախտումներ հայտնաբերել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, «հնարավոր չարաշահումների առկայությունը, հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով» հարուցվել է քրեական գործ մի շարք հոդվածներով՝ յուրացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք։

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի գործունեության ժամանակաշրջանին է վերաբերում Հաշվեքննիչ պալատի ուսումանասիրությունը, հերքել է խախտումները՝ իր ֆեյսբուքի էջում գրելով․ - «Ուսումնասիրությունն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից, և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»։

XS
SM
MD
LG