Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքները կարող են ազդել 1,6 մլրդ մարդու վրա. Գուտերեշ


Ուկրաինա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ելույթ է ունենում Կիևում, 28-ը ապրիլի, 2022թ.
Ուկրաինա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ելույթ է ունենում Կիևում, 28-ը ապրիլի, 2022թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքներն ավելանում են, ինչը կարող է ազդել 1,6 միլիարդ մարդու վրա:

«Պատերազմի ազդեցությունը պարենային անվտանգության, էներգետիկայի և ֆինանսների վրա համակարգային է, լուրջ և արագացող», - ընդգծել է Գուտերեշը՝ ներկայացնելով Ուկրաինայում պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ զեկույցը։

Նա հավելել է, որ պատերազմը սպառնում է ամբողջ աշխարհում սովի և աղքատության աննախադեպ ալիքով, ինչի հետևանքով սոցիալական և տնտեսական քաոս կարող է առաջանալ:

Գուտերեշն ասել է, որ այս տարի պարենային ճգնաժամը պայմանավորված է հիմնական սննդամթերքի «հասանելիության բացակայությամբ», իսկ հաջորդ տարի «կարող է կապված լինել սննդի պակասի հետ»:

XS
SM
MD
LG