Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմում 4253 խաղաղ բնակիչ է զոհվել, 272-ը՝ երեխա. ՄԱԿ


Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից ի վեր Ուկրաինայում առնվազն 4 հազար 253 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 272-ը՝ երեխա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ևս 5 հազար 141 քաղաքացիական անձ վիրավորվել է։

ՄԱԿ-ը յուրաքանչյուր զեկույցում ընդգծում է, որ իրականում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների թիվն ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ է, և ներկայացվող տվյալները չափազանց թերի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG