Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը պահպանողականների քվեարկությունն իր «վճռական հաղթանակն» է համարում


«Վճռական հաղթանակ»․ այսպես է բնութագրում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրեին կայացած քվեարկությունը, որով Համայնքների պալատի պահպանողական անդամների մեծամասնությունը դեմ արտահայտվեց կառավարության ղեկավարի հրաժարականին»։

Ջոնսոնին անվստահություն հայտնելու օգտին հանդես էր եկել 148 պատգամավոր, դեմ՝ 211

«Ես շատ ավելի մեծ վստահության մանդատ եմ ստացել քան 2019-ին և խիստ երախտապարտ եմ իմ գործընկերներին՝ նման վստահության համար», - քվեարկությունից հետո հայտարարում էր Բորիս Ջոնսոնը։

Այսօր լույս տեսած բրիտանական թերթերը, սակայն, կառավարության ղեկավարի նման լավատեսությունը չեն կիսում։

«Վիրավոր հաղթողը», «Արդյո՞ք Ջոնսոնը քայլող քաղաքական դիակ է», «Հարված թիկունքից»․ սրանք միայն մի քանիսն են օրվա լոնդոնյան թերթերի վերնագրերից։

Բրիտանացի վերլուծաբանները հիշեցնում են, որ 2018 թվականին այն ժամանակ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու օգտին շատ ավելի քիչ քվեներ էին տրվել։ Չնայած դրան, այդ քվեարկությունից հետո Մեյն այդպես էլ չկարողացավ վերականգնել լիակատար վստահությունը կուսակցության ներսում՝ մի քանի ամիս անց հրաժարական ներկայացնելով։

XS
SM
MD
LG