Մատչելիության հղումներ

Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ղազախստանում, 5-ը հունիսի, 2022թ.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ղազախստանում, 5-ը հունիսի, 2022թ.

Ղազախստանում այսօր հանրաքվե է անցկացվում սահմանադրական փոփոխությունների հարցով, որոնք, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հավաստմամբ, «կառավարության սուպերնախագահական ձևը փոխարինելու են նախագահական հանրապետությամբ՝ ուժեղ խորհրդարանով»:

Սահմանադրությունում առաջարկվող 56 փոփոխությունները հետևանք են այդ թվում հունվարյան արյունալի խռովությունների, որոնցով փաստացի ավարտվեց Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երկարամյա իշխանությունը:

Կառավարության հաղորդմամբ՝ քվեարկության վեց ժամից հետո մասնակցությունն արդեն 53,43 տոկոս էր. հանրաքվեն կայացած է համարվում երկրի 17 շրջաններից առնվազն 12-ում ընտրողների 50 տոկոսից ավելիի մասնակցության դեպքում:

Ընդդիմախոսները Տոկաևին կոչ էին արել հետաձգել հանրաքվեն՝ ընդգծելով, որ մարդիկ բավարար ժամանակ չեն ունեցել ուսումնասիրելու առաջարկները: Մյուսները պնդում էին, որ հանրաքվեն պետք է չեղարկվեր ընդհանրապես:

Առաջարկվող փոփոխությունները մասնավորապես արգելում են երկրի նախագահին պաշտոնավարման ընթացքում լինել որևէ կուսակցության անդամ, բացի այդ, նախագահի հարազատները չեն կարող որևէ առանցքային պաշտոն զբաղեցնել հանրային սեկտորում:

XS
SM
MD
LG