Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (Adalet ve Kalkınma Partisi) հունիսի 4-ին տեղի ունեցած համագումարում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է նախագահության թեկնածու 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում:
Այդ մասին այսօր համագումարից հետո լրագրողներին հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Օմար Չելիքը:
Ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների մասին այս պահին տեղեկություններ դեռ չկան:
2003-2014 թվականներին Էրդողանը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը:
2014-ին ընտրվել է նախագահ, 2018-ին լրամշակված սահմանադրությամբ է ընտրվել նախագահ և հիմա ունի մեկ անգամ վերընտրվելու իրավունք: