Մատչելիության հղումներ

Գիշերվա ընթացքում ռուսական բանակը շուրջ 500 հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին


Ուկրաինա-Խարկով, 5-ը մայիսի, 2022թ․
Ուկրաինա-Խարկով, 5-ը մայիսի, 2022թ․

Երեկ երեկոյան և անցած գիշեր Ռուսաստանի Զինված ուժերը շարունակել են ավիացիոն և հրթիռային հարվածներ հասցնել Ուկրիանայի տարածքին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ գիշերային հարվածների ընդհանուր թիվը հասել է 500-ի։

Իգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով

«Հարվածների հետևանքով ոչնչացվել է ուկրաինական բանակի 15 հրամանատարական կետ,17 զինապահեստ ինչպես նաև 280 ուկրաինացի զինվորական», - հայտարարել է Կոնաշենկովը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ, գիշերվա ընթացքում ուկրաինական բանակին պատկանող 9 անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից 4-ը Խարկովի և երեքը՝ Լուգանսկի ուղղությամբ։

XS
SM
MD
LG