Մատչելիության հղումներ

Ռեզնիկով. «Ռուսները պաշտպանական գծեր են ստեղծում և ցանկանում են պատերազմը տեղափոխել ձգձգման փուլ»


Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, արխիվ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, արխիվ:

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, Կրեմլը փորձում է Ուկրաինայի հարավում գրաված տարածքներում պաշտպանական գծերի միջոցով պատերազմը տեղափոխել ձգձգվող փուլ:

«Իրավիճակը հարավում ժամանակավոր զավթված տարածքներում, մասնավորապես, Խերսոնի շրջանում, ապացուցում է, որ առաջ շարժվելու մտադրության փոխարեն, ռուսական բանակը փորձում է շերտ առ շերտ տեղակայել պաշտպանական գծեր»,- ասել է նախարարը:

Նա այսօր նաև հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը ներառվի առաջիկա տասնամյակում դաշինքի զարգացման ծրագրում, որը պետք է հաստատվի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում:

Խոսելով ռուսական բանակը երկրից վտարելու հնարավորության մասին, Ռեզնիկովը հույս է հայտնել, թե դրան միանգամայն հնարավոր կլինի հասնել այս տարվա ընթացքում:

XS
SM
MD
LG